News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Charlie Hebdo ֆրանսիական հայտնի երգիծական շաբաթաթերթի առաջատար ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն այլեւս չի նկարի Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները: «Դա այլեւս ինձ չի հետաքրքրում: Ես հոգնել եմ Սարկոզիի պես: Ես իմ կյանքը չեմ ծախսելու դրանք նկարելու վրա»,ասել է ծաղրանկարիչը:

Նա հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ Charlie Hebdo-ի նախկին գլխավոր խմբագիր Ֆիլիպ Վալի հետ, որ ահաբեկիչները, առնվազն, «հաղթեցին մեկ ճակատամարտ»: «Ահաբեկիչները չեն հաղթել, նրանք կհաղթեն, եթե ողջ Ֆրանսիան շարունակի պայքարել»,-ասել է Լուզիեն, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Les Inrocks-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ