News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությունը ՄԱԿ երկրներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայտարարությունն ընդունվել է ապրիլի 16-18-ը Գերմանիայի Լուժիցա համայնքի Բաութցեն քաղաքում կայացած ամենամյա վեհաժողովի ժամանակ։ Գլխավոր ասամբլեան ընդունել է Լուժիցայի դաշինքը, Լուժիցայի սերբերի շահերը ներկայացնող EFA կուսակցության անդամը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լուժիցայի սերբերը ցանկանում են պահպանել իրենց մշակույթն ու լեզուն։ Հայտարարությունն ասում է.

«Եվրոպայից դուրս EFA-ն նկատում է անկայունության աճ, հատկապես Մերձավոր Արեւելքում։ Ելնելով Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշողության դասերից, EFA-ն կոչ է անում կառավարություններին եւ կազմակերպությանը ամեն հնարավոր միջոցով կանխել բռնությունը քաղաքական եւ սոցիալական խնդիրները լուծելիս։ Պատերազմն ու էթնիկ զտումները այլեւս երբեք չպետք է կրկնվեն։ Ուստի EFA-ն հատուկ ուշադրություն է հրավիրում համահայկական հռչակագրի վրա»։

EFA-ն կոչ է անում ՄԱԿ երկրներին, ժողովրդավարության, ազատության, արդարության եւ խաղաղության սկզբունքներին համապատասխան, ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Լեռնային Ղարաբաղի հարցը EFA-ի  համար առանցքային կարեւորություն ունի։ Մենք չենք ցանկանում միայն պաշտպանել պետության ներսում ինքնորոշման իրավունքը, այլ նաեւ աջակցել այդ ինքնորոշման արդյունքում առաջացած նոր պետություններին։

EFA-ն ջանքեր է գործադրում այդ «չճանաչված, սակայն դե ֆակտո անկախ պետություններին» օգնելու համար եւ հույս ունի ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում «դե ֆակտո» անկախ պետության իշխող կուսակցությունը։

Վեհաժողովին մասնակցել է ԼՂՀ խորհրդարանի ղեկավար, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։ Լիագումար նիստի ընթացքում նա ներկայացրել է Արցախի ժողովրդավարական կուսակցության գործունեությունը եւ նրա առաջիկա ծրագրերը։ Հաջորդած քվեարկության ընթացքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ասոցացված անդամի իրավունքներով միաձայն ընդունվել է EFA-ի կազմում։

Բանաձեւը շարունակում է .

«EFA-ն Գլխավոր ասամբլեայի ընթացքում քննարկել է Եվրամիությունում ազգերի եւ մշակույթների ինքնորոշման գործընթացը այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը հետ է մնում լեզվական բազմազանության եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի ու ազգերի ժողովրդավարական կամքի հարցում։ Ի տարբերություն իր նախորդների, որոնք սովորաբար համաձայնվում էին հանդիպել մեր կուսակցության ներկայացուցիչների հետ, Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Յունկերը ընդունելության համար ժամանակ չի գտնում։ Ողջ Եվրոպայում մենք տեսնում ու զգում ենք կենտրոնաձիգ միտումների նախադեպը։ Եվրոպան հետ է գլորվում, եւ դա սպառնում է նրա ապագային։ EFA-ն ցանկանում է վերածնել եվրոպական դինամիկան եւ տրամաբանությունը՝ հարգելով մարդկանց իրավունքներն ու բազմազանությունը, որոնք Եվրամիության նախագծի անկյունաքարերն են»։

2015թ. Կատալոնիայի  համար պատմական կլինի. այնտեղ ընտրություններ կկայանան, որոնք հնարավորություն կտան ազգին քվեարկել իրենց անկախության եւ ԵՄ կազմում ընդգրկվելու համար։ Եվրամիության ստեղծման պահից Եվրոպան առաջին անգամ պետք է ընդունի նոր պետություններն։ Անհրաժեշտ է դեմ առ դեմ դուրս գալ այդ խնդրին։Կատալոնցիների բաղձալի ցանկության հանդեպ պետք է հարգանք ցուցաբերվի։

Եվրոպայում մարդու իրավունքների հանդեպ հարգանք պետք է դրսեւորի նաեւ Ֆրանսիայում։ Փարիզը արգելափակում է բարեփոխումները, որոնց օգտին ձայների մեծամասնության քվեարկում է Կորսիկայի խորհրդարանը, ինչպես նաեւ չեղյալ է համարում Օկսիտանիայի, Սավոյի, Բասկերի երկրի եւ Կատալոնիայի, Էլզասի տարածաշրջանների լիազորությունները եւ հրաժարվում է վերամիավորել Բրետանի 5 պատմական շրջանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ