News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ բանկի մարզային մասնաճյուղի գլխավոր հաշվապահից  գրավոր հաղորդում է ստացվել, որ ս/թ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն Արարատ քաղաքի մասնաճյուղում փոխանակման նպատակով իրացրել է ընդհանուր 9.000 եվրո, 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Քննության շրջանակներում  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական եւ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձանց ինքնությունը, ձեռքբերման աղբյուրը։

Քննության տվյալներով՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, որոնք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ ՀՀ քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել  է փոխանակելու միջոցով բանկի մարզային մասնաճյուղում։

Առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով նշված երկու երիտասարդները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ