News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության  ծառայությունների  մատուցման  համար  նախատեսված  շենքերին  եւ  շինություններին  ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները կանոնակարգող որոշման նախագծին:

Ըստ այդմ հստակ կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման  համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերը, այդ շինությունների եւ համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:

Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է վերը նշված ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը: Որոշմամբ հստակ սահմանվել է տվյալ ծառայության արտաքին գովազդի առավելագույն չափը, ինչպես նաեւ գովազդային տեքստի թույլատրելի տարբերակը:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաեւ քաղաքացիական  հոգեհանգստի ծիսակատարության  ծառայություններ իրականացնելու  թույլտվության ընթացիկ  տարվա համար տեղական տուրքի չափը: 

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 26-ին:

Տպել
Ամենաշատ