News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի նորածինների շրջանում ամենից տարածված ազգանունները:

Նորածին աղջիկների շրջանում ամենատարածված ազգանունը (2.8%) եղել է Հարությունյանը, որին հետեւել են Գրիգորյան եւ Հովհաննիսյան ազգանունները: Նորածին տղաների շրջանում էլ առաջնորդը Սարգսյաններն են (ավելի քան 2.9%), որին հետեւել են Հարությունյաններն ու Հովհաննիսյանները:

Բացի վերը նշվածներից, առաջին հնգյակում առաջատար են նաեւ Խաչատրյանները: Ցուցակում ներառված են 46 ամենաշատ տարածված ազգանունները, եւ վերջինները գրեթե ամբողջությամբ համընկնում են տղաների եւ աղջիկների խմբերի պարագայում:

Սակայն, բացառության կարգով, կան նաեւ ազգանուններ, որոնք միայն մեկ խմբում են առկա: Այսպես, Զաքարյաններն աղջիկների պարագայում 42-րդ տեղում են: Իսկ տղաների պարագայում այդ ազգանունը 46-րդ հորիզոնականից դուրս է: Դրան փոխարինում է մեկ այլ ազգանուն՝ Ներսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ