News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին, ժամը 10.45-ին, 40-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետեւանքով ստացել է «գոտկային սալջարդ եւ ուղեղի ցնցում»:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 29-ին, ժամը 13.00-ին, 57-ամյա մի տղամարդ «ձախ ձեռքի երրորդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ նույն օրը Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12 շենքի դիմաց «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2102»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան-Կամարիս ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի երկաթե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ