News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ փորձ է կուտակել հասկանալու համար, թե ինչ է կաշառակերությունը, սակայն թափանցիկության համակարգերը այդքան էլ արագ չեն  զարգանում։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի օրինական ազգային համակարգի գնահատման մասին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2014թ. զեկույցը  ներկայացնելիս լրագրողներին հայտարարեց Transparency International-ի փոխնախագահ Ելենա Պանֆիլովան։

Նրա խոսքով՝ նման հետազոտություններ անցկացվում են տարբեր երկրներում։ «Transparency International կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել Եվրամիության 27 երկրներում եւ հիմա անցկացնում է Եվրոպական գործընկերության 5 պետություններում։ Ցավոք, հաճախ նաեւ Հայաստանում մենք տեսնում ենք կոռուպցիոն դրսեւորումների հանդեպ զրոյական հանդուրժողականություն ոչ միայն քաղաքացիների կողմից, այլ նաեւ իրավապահ մարմինների»,- նշեց Պանֆիլովան։

Տարածաշրջանի շատ երկրներում այնպիսի իրավիճակ է, որը կարելի է որակել «կոռուպցիոն կայունություն»։  «Այսինքն՝  ավելի վատ չի դառնում, սակայն եւ դրական տեղաշարժ չկա։ Մենք կարծես թե սառցե դարաշրջանում ենք մնացել»,- հավելեց Պանֆիլովան։

Նրա կարծիքով երբեմն անպատժելիությունը սասանում է քաղաքացիների՝ քաղաքական կամքի հավատը, եւ այդ անպատժելիությունը տեղ է գտնում դատական համակարգերի թույլ լինելու պատճառով։ «Մենք պայքարում ենք ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ կյանքի որակի բարելավման, տնտեսության եւ ինստիտուտների կայուն զարգացման համար, եւ ամենակարեւորը՝ օրենքի գերակայության համար»,- ընդգծեց Ելենա Պանֆիլովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ