Մոնտանայից 23-ամյա Լեւի Չարլզ Ռիրդոնին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա Facebook-ում «հավանել» է իր հետախուզման մասին հրապարակումը: Այս մասին գրում է Great Falls Tribune-ը:
Գրեյթ Ֆոլզ քաղաքի ոստիկանությունը երիտասարդին փնտրում էր դրամապանակ գողանալու եւ դրա մեջ գտնվող չորս բանկային կտրոն կանխիկացնելու համար: Հանցագործությունն իրականացվել էր 2015 թվականի հունվարին, իսկ վնասը կազմել է 2.500 դոլար: Գողի անձը հաստատվել էր, սակայն թարմ հետքերով նրան բռնել չէր հաջողվել:
Ըստ RG-ի, Ռիրդոնի լուսանկարն ու նկարագրությունը հայտնվել էր Facebook-ի հատուկ խմբում, որտեղ հաղորդվում էր հանցագործին փնտրելու մասին: Նույն օրն իսկ Լեւի Չարլզ Ռիրդոն անունով անձը «հավանել» էր հրապարակումը: Մնացածն արդեն տեխնիկական հարց է եղել, եւ մի քանի ժամ անց հանցագործին ձերբակալել են: