News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Որդիները կարող են շատ հոգս պատճառել: Բացի այդ, վերջին հետազոտության համաձայն, եթե կինը որդի ունի եւ աշխատում է, մեխանիկորեն հայտնվում է սրտային խնդիրների, այդ թվում՝ մահացու, ռիսկային խմբում: Նման արդյունքներ են արձանագրվել ութ տարի շարունակ 100 հազար կանանց հետեւելու արդյունքում:

Ըստ Meddaily-ի, նման ռիսկի պատճառների մասին քիչ բան է հայտնի: Հնարավոր է՝ տղաները պակաս պատրաստակամ են տան հոգսերը ստանձնելու եւ մայրերին օգնելու հարցում: Դա կնոջ ուսերին լրացուցիչ բեռ է դնում: Բացի այդ, տղաներն ավելի հաճախ են տհաճ պատմությունների մեջ ընկնում:

Գիտնականների հետազոտությանը մասնակցած կանանց մեծ մասն աշխատել է, ընդ որում, նրանց 60%-ն առնվազն մեկ երեխա է ունեցել: Աշխատանքը սրտին վնաս չի հասցրել: Խնդիր են առաջացրել միայն տղաները:

Առնվազն երկու որդի ունեցող մայրերը 2 անգամ ավելի շատ են բախվել սրտի հետ կապված խնդիրների, քան երեխա չունեցող կանայք: Իսկ ահա դուստրերի առկայությունը ոչ մի կերպ չի ազդել վիճակագրության վրա: Թուրինի համալսարանի աշխատակիցների կարծիքով, աղջիկները մեծապես աջակցում են մայրերին եւ ավելի քիչ են մտահոգության առիթ տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ