News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ ապրիլի 30-ին, բավարարեց Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ՝  նախորդ տարվա օգոստոսի 1-ին քաղաքապետարանի տարածքում վրան տեղադրելու եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Ոստիկանության կենտրոնական բաժնի հայցը՝ Կիվիրյանին ենթարկելով  50 000 ՀՀ դրամի տուգանքի:

Վարչական դատարանը մերժեց ոստիկանության դեմ հակընդդեմ հայցը, որը ենթադրում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, քանի որ, ըստ Կիվիրյանի եւ նրա պաշտպանների, վերջինները խախտել են Կիվիրյանի անձանական անձեռնամխելիությունը եւ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

«Ակնհայտ է, որ անիմաստ էր այլ վճիռ սպասել, որովհետեւ, ինչպես գիտենք, Հայաստանում չկա անկախ դատական համակարգ եւ դատավորներն ընդամենը գործադիր իշխանությունների խամաճիկներն են: Եթե անկախ դատական համակարգ գործեր, ապա իմ դեմ ոստիկանության անհիմն հայցերը պետք է մերժեին: Հայաստանի դատարանները հերթով պատվերներ են իրականացնում իմ դեմ: Սա արդեն 4-րդ վարչական գործն է, որ իմ դեմ վճիռ է կայացվել, եւ ես վստահ եմ, որ այդ տենդենցը շարունակվելու է»,- լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Կիվիրյանի խոսքով՝ իրենք դիմելու են Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատատարան, որտեղ արդարության չհասնելու դեպքում, կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:    

Նշենք, որ այս գործով առկա է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի որոշումը, որով օմբուդսմենը ոչ իրավաչափ է ճանաչել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները:

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանը փորձել էր նստացույց անող իր ընկերների համար վրանի տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել Կիվիրյանին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին: Նրա դեմ վարչական վարույթ էր իրականացվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Տպել
Ամենաշատ