Արարատի մարզի Գետափնյա գյուղի տներից մեկի բնակիչները կարողացել են կանխել իրենց տնից գողություն կատարելը:
Ապրիլի 22-ի կեսօրին ընտանիքի անդամները տուն վերադառնալով պատուհաններից մեկի ճաղավանդակը կոտրված են գտել, իսկ պատուհանը՝ բաց: Նրանք նկատել են իրենց տանն այդ պահին գտնվող անծանոթ տղամարդուն եւ ահազանգել ոստիկանություն:
Գողություն կատարողը, որը Երեւանի բնակիչ, 40-ամյա Արմեն Փաշինյանն է եղել, չի կարողացել փախչել: Ոստիկանությունում նա պատմել է, որ փախչելու փորձ անելիս վնասվածքներ է ստացել:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում