News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օրակարգում կառավարության կազմի փոփոխության հարց չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ է արվելու։

«Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց օրակարգում չկա։ Օրակարգում բարեփոխումների հարցն է դրված»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ կառավարությունն ունի մեծ ներուժ՝ լուծելու իր առջեւ դրված խնդիրները. «Այս կառավարության քաղաքական պատասխանատուն նաեւ հանրապետական կուսակցությունն է։ Եթե մենք հաջողել ենք, ուրեմն բոլորս ենք հաջողել։ Եթե ձախողել ենք, ուրեմն բոլորս ենք ձախողել։ Ինքս լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք միասնական կարող ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները»։

Նշենք, որ վերջին շրջանում մամուլում խոսակցություններ են պտտվում, որ վարչապետն ու մի քանի նախարարներ պաշտոնանկ են արվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ