News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞, հարցրինք գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի եւ Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»:

Ձեզ դո՞ւր է գալիս: «Ինձ Քեմելն ա դուր գալի»: Ո՞վ է Քեմելը: «Դե, սիգարետ ա, ասում ա` Քեմելն էլ ա ինձ դուր գալի, բայց դե որ չեմ ծխում, ծխելը թարգեր եմ, բայց դե` մեկ ա, Քեմելն էլ ա ինձ դուր գալի»: Սարոյանն է՞լ էր Ձեզ հետ, վերադարձե՞լ է: «Չէ, բուժում ուներ»: Մնաց Երուսաղեմո՞ւմ: «Չէ, Օդեսա ա»: Օդեսայում բիզնես էլ ունի, չէ՞: «Չէ, ընտանիքն է էնտեղ, դրա խմա գացեր ա ընդեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ