News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել մինչեւ տարեվերջ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տավում: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հայտարարությունում մասնավորապես, նշվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարները պատմել են Երեւանում եւ Բաքվում ապրիլի 24-25-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ տեղի ունեցած հանդիպումների մասին:

Մենք ընդգծել ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսության ակտիվացման կարեւորությունը եւ շարունակում ենք մինչեւ այս տարվա վերջ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստությունը:

Նախարարները պայմանավորվել են միմյանց (նաեւ համանախագահների հետ) հանդիպելու մասին` երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգը ձեւավորելու համար եւ ողջունել են համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան»:

Համանախագահներն իրենց հայտարարությունում անդրադարձել են նաեւ մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որտեղ «խորհրդարանական ընտրություններ» արտահայտությունը չակերտների մեջ է առնված:

«Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Այդուհանդերձ, ոչ երեք երկրներից (համանախագահող-խմբ) որեւէ մեկը, ոչ էլ մեկ այլ երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Հետեւաբար մենք չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող եւ ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասված է համանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ