News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների փաստաբանները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ Գլխավոր դատախազը Քննչական կոմիտեից պահանջել է գործի նյութերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հայկ Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե ինչ-որ լուրջ բան լինի: Նրա խոսքով՝ դատախազությունը ունի թե գործը կարճելու, թե կալանավորներին ազատելու լիազորություն, բայց չգիտեն՝ այս դեպքում ինչպես կվարվեն: Փաստաբանը առանձնապես ոգեւորված չէ գլխավոր դատախազի քայլից, սպասում են հետագա զարգացումներին:

Հայկ Գրիգորյանը նշեց, որ իրենք շնորհակալ են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, ով ՀԽ անդամների կալանավորման վերաբերյալ նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ մտահոգություն հայտնել: Դրանից հետո էլ, փաստաբանի խոսքով, գլխավոր դատախազը պահանջել է գործի նյութերը: Նա նաեւ նշեց, որ միջազգային կազմակերպության ահազանգի շնորհիվ կարգավորվեց նաեւ ՀԽ կալանավորված եւ մոտ 10 օր հացադուլի մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի հարցը, ում հետ կապված լարվածություն կար խցակիների հետ եւ այժմ նա գտնվում է առանձին խցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ