News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսից կարող են բռնագանձել 7 մլն դոլարի չափով չվճարած հարկերը։

Սորոսը խուսափել է հարկերից հաճախորդների վճարումները սեփական հիմնադրամում վերաներդնելու հաշվին, ինչի շնորհիվ դրամական միջոցները հարկումից դուրս էին մնում։ Դա հնարավոր է եղել մի քանի տարի շարունակ օրենքում առկա «բացերի» պատճառով, սակայն 2008թ. Կոնգրեսը չեղյալ էր հայտարարել համապատասխան նորման եւ պարտադրել այդ օրենքից օգտվողներին մինչեւ 2017թ. վճարել հարկերը, գրում է Fox News-ը։

Bloomberg-ի գնահատմամբ՝ Սորոսը 13.3 մլրդ դոլարի օգուտ է ստացել։

Փորձագետներից մեկը Սորոսի հարկային պարտավորությունները գնահատել է 6.7 մլրդ դոլար, փոխանցում է Lenta-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ