ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի առջեւ ապրիլի 24-ին հացադուլ անող Դավիթ Մնացականյանը մայիսի 1-ին դադարեցրել է հացադուլը, ինչպես որ ծրագրել էր: Այս մասին NEWS.am-ին ասաց նա:
Նա նշեց, որ ֆիզիկապես մի քիչ թույլ է զգում, սակայն վտանգավոր ոչինչ չկա:
Նշենք, որ Դավիթ Մնացականյանը հացադուլով պահանջում էր Բարաք Օբամայից պահել խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա Սպիտակ տան առջեւ կանգնել էր «Օբամա, պահիր խոստումդ եւ ընդունիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով եւ հայոց եռագույնով: