News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթվա ընթացքում կվերագործարկվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքը, որտեղ էլ կհրապարակվի քաղխորհրդի կազմը: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղխորհրդի կազմը հաստատում է համագումարը, ուստի՝ նոր մարդիկ չեն լինի քաղխորհրդում, ընդամենը կազմից հանել են նրանց, ովքեր դուրս են եկել ԲՀԿ-ից:

«Քաղխորհրդի կազմում անակնկալ չի կարող լինել, հանել ենք նրանց, ովքեր դուրս են եկել իրենց դիմումի համաձայն: Եղել են մարդիկ, ովքեր դիմում չեն գրել, բայց բանավոր հայտարարել են դուրս գալու մասին, այդ հայտարարությունը հիմք ընդունելով՝  հանել ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացել է մի քանի հոգու հետ ճշտի մնալ, գնալու հարցերը, իսկ նրանք այժմ գտնվում են արտերկրում:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մոտ 50 հոգի դուրս է եկել քաղխորհրդի կազմից, այժմ ԲՀԿ քաղխորհուրդը կունենա մոտ 140-150 հոգի: Ինչ վերաբերում է ԲՀԿ նոր՝ Հանրապետություն փողոցի վրա գտնվող գրասենյակին, ապա կուսակցության ղեկավարն ասաց, որ հետեւում է շինարարական աշխատանքներին, անգամ կիրակի օրերին աշխատանքներ են տարվում, մայիսի վերջին կլինի գրասենյակի բացումը: ԲՀԿ-ն իր մարզային այցերը կսկսի մայիսի 5-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ