News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 5-ին, կկայանա թմրանյութի գործով 1,5 տարի կալանավորված, այնուհետեւ արդարացված «Բաղրամյան» գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանն ընդդեմ Արմավիրի մարզպետի գործով առաջին դատական նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  նրա փաստաբանը՝ Հարություն Հարությունյանը:

Բժիշկը դատարանում վիճարկում է Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայմանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը: Փաստաբանն ասաց, որ իրենք պահանջում են նաեւ Արմավիրի մարզպետից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը, տուժանք, ինչպես նաև վերականգնում իր նախկին աշխատանքում: «Այս ընթացքում, ՀՀ Արմավիրի մարզպետը դիմել էր ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն` պահանջելով Գագիկ Հարությունյանի կողմից կատարված, այսպես կոչված, խախտումներին տալ քրեաիրավական գնահատական, սակայն քննիչի որոշմամբ նյութերով քրական գործի հարուցումը մերժվել է: Իրականում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետապնդում: Ի դեպ, Արմավիրի մարզպետի գործողություններում, ըստ մեզ, առկա են հանցակազմի հատկանիշներ պարունակող տարրեր, որի վերաբերյալ համապատասխան հաղորդումն արդեն իսկ պատրաստ է և առաջին աշխատանքային օրով կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազին: Վստահ ենք, որ քրեական գործ կհարուցվի և նախաքննության արդյունքում կհիմնավորվեն իրենց համոզմունքները»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով մարզպետի հայտարարությանը, թե ոչ ոք  չի խոչընդոտել Գագիկ Հարությունյանի աշխատանքային պարտականությունների և իրավունքների կատարմանը, և որ Գագիկ Հարությունյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատումն իրենց կողմից իրականացվել է գործող աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ փաստաբանը նշեց, որ Աշոտ Ղահրամանյանը  բացարձակ սուտ է խոսում:

Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։ 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տեւած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել: Գագիկ Հարությունյանը աշխատում է առողջապահության համակարգում 1986թ, իսկ 1994թ առ այսօր՝ որպես գլխավոր բժիշկ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ