Ավստրալիայի հյուսիսարեւելյան Քվինսլենդ նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Օդերեւութաբանները նշում են, որ վերջին օրերի ընթացքում շուրջ 360 մմ տեղումներ են տեղացել։ Քվինսլենդ նահանգում ջուրը մայրուղու վրայից քշել-տարել է մի քանի մեքենա, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 5 տարեկան մի երեխա։ Մայիսի 5-ին փրկարարները հայտնաբերել են եւս մեկ մարդու դի։ Փրկել հաջողվել է 30 մարդու, հայտնում է «ՄԻՐ 24»-ը։