News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան Իրաքի Թել Աֆեր նահանգում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Իրաքի  600 եզդի քաղաքացու: 

«Սինջար» եզդիների ազգային միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ամիսներ շարունակ գերության մեջ գտնվողները չկարողացան փրկություն գտնել, քանի որ այսպես կոչված քաղաքակիրթ մարդկությունը տարված է  քաղաքական եւ տնտեսական շահերով եւ որեւէ մեկի համար կարեւոր չի, թե Իրաքում ինչ  իրավիճակում են գտնվում եզդիները:

«Սինջար» եզդիների ազգային միավորումն անմեղ եզդիների գնդակահարության մեջ տեսնում է նաեւ գերտերությունների մեղավորությունը, եզդիների սպանությունների մեջ մեղավոր են  բոլոր այն պետությունները որոնք ստեղծեցին վերը նշված կազմակերպությունը եւ հիմա էլ չպայքարելով դրա դեմ՝ սպանություններ իրականացնելու մանդատ են տվել «Իլլամական պետություն» խմբավորմանը:

«Իսլամական պետությունը» լավագույնս ապացուցեց, որ միջազգային իրավունք ասվածն իրականում գոյություն չունի եւ այդ իրավունք հնարողներն իրենք են առաջին հերթին դեմ գնում դրան:

Այդ գործողությունները եւս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ սեփական խնդիրները եզդիները կարող են լուծել միայն զենքի ուժով: Նաեւ միջազգային իրավունքից  այսօր կարող ենք օգտվել բացառապես զենքի ուժով:

Եզդիների համար եզակի բարեկամական երկրներից առաջին հերթին Հայստանին խնդրում ենք հետամուտ լինել կատարվող դեպքերին եւ հնարավորությունների սահմաններում բարձրաձայնել այս խնդրի մասին:

Մեր խորին համոզմամբ  այստեղ իր անելիքն ունի նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որ ամիսներ առաջ խոստացել է աջակից լինել եզդիներին եւ բարձրաձայնել եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ