News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված  Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Վահան Հակոբյանը (Գաստիկ) հրաժարվում են ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմի մարտավարությունից ելնելով այլ մանրամասներ չի կարող հաղորդել:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ինքը ստացել է նաեւ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելու մասին, որում ոչ մի լուրջ հիմնավորում չի եղել:

«Դատարանի որոշման մեջ նշված է, որ իմ պաշտպանյալները կթաքնվեն քննությունից եւ կխոչընդոտեն քննությունը, բայց ոչ մի հիմավորում չկա, թե ինչու են այդպես գտնում: Դա անտրամաբանական է, քանի որ նրանք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն»,-ասաց  նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:

Նշենք, որ Գաստիկը, Ծգլը ե Տլեն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր երեք անձ:  Երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցն է:

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Մինչեւ այդ գործով կալանավորվել էր եւս  5 հոգի, որոնց մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ