News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մի խումբ հայ մոտոցիկլավարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մոտոցիկլներով Հայաստան են հասել՝ աշխարհին իրազեկելու Հայկական հարցի եւ Ցեղասպանության ճանաչման միասնական պայքարի մասին:

«Հայկական մոտոցիկլետի» (Armenian Brigade) ակումբի անդամներն իրենց այս ակցիան անվանում են «Վերադարձ տուն»։

«Մեր նպատակը մեր միասնությամբ աշխարհում Հայաստանը PR անելն է, միասնական պայքարը` Ցեղասպանության ճանաչման համար»,- այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում գործող՝ «Հայկական մոտոցիկլետ» ակումբի  փոխնախագահ Հարություն Բոգարյանը:

Arenian Brigade-ի անդամները Հայաստան են եկել նաև բարեգործական նպատակներով: Ակումբի անդամ Սամվել Նաջարյանը նշեց, որ իրենց այստեղ գալու նպատակներից մեկն է եղել հաշմանդամ ազատամարտիկներին օգնելը. «Մեզ հետ Հայաստան ենք բերել համակարգիչներ, հաշմանդամների համար սայլակներ: Մեր ակումբի այս տարվա ձեռքբերումներից է մոտոցիկլավարների հայկական ջոկատի կազմավորումը, մեզ արդեն դիմում են տարբեր երկրներից հայ բայքերներ և ցանկանում անդամագրվել մեր խմբին»:

«Հայկական մոտոցիկլետի» անդամը նաև նշեց, որ ԱՄՆ-ում իրենց խումբը միշտ ակցիաներ է անցկացնում` ԱՄՆ նախագահին հիշեցնելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված իր խոստումը. «Մեր խմբի անդամներն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ակցիաներ են իրականացնում, Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության առաջ մեծ ակցիա անցկացրին, որի ժամանակ ընդհարումներ եղան թուրքերի հետ: Բայց նրանք վախկոտ են, մեզ տեսնում են ու միանգամից փախչում»։

Նշենք, որ «Հայկական մոտոցիկլետ» ակումբը ստեղծվել է 2014 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ