News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրահայտ ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարը հրատարակել է իր հուշերը, որոնք նա կոչել է «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կպատմեմ» կատակերգության անունով։ 80-ամյա Ռիշարին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը։

Պիեռ Ռիշարը մասնավորապես պատմում է այն մասին, թե ինչպես է նա՝ հարուստ ընտանիքի զավակը, ընտրելով սեփական ճանապարհը, որոշ ժամանակ գումար վաստակել՝ աշխատելով որպես մերսող։

Նա պատմում է նաեւ դերասանական ճգնաժամի մասին, որը վրա էր հասել 1980թ. «Ծակոց հովանոցով» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Նա կտրականապես հրաժարվում էր խաղալ անհեթեթ կերպարի դերում։

Ռիշարը փակվել էր Փարիզի Պերեր հրապարակի վրա գտնվող հեռախոսի խցիկում եւ հրաժարվել էր դուրս գալ այնտեղից, մինչեւ ճգնաժամը չհաղթահարի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկ հիմա հակառակի պես ինձ լուրջ դերեր են առաջարկում, որտեղ ես ֆիլմի վերջում անպայման մահանում եմ»,- պատմում է դերասանը։

Իր հուշերում նա հիացմունքով է խոսում ֆիլմերում իր հետ նկարահանված Ժերար Դեպարդիեի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ