News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մայիսի 2-ին աղջիկ է լույս աշխարհ բերել, հայտնում է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը։

Դքսուհուն տեղափոխել էին Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց, Երեւանի ժամանակով ժամը 9։00-ին։ Որոշ ժամանակ անց Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ դքսուհու ծննդաբերությունը նորմալ հունով է ընթանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ բրիտանական բուքմեյքերները դադարեցրել էին երեխայի սեռի վրա խաղադրույքներ ընդունել, սակայն դեռեւս շարունակում են խաղադրույքներ ընդունել նրա անվան վրա։ Մեծ է հավանականությունը, որ երեխային կկոչեն Էլիս։

Դքսի եւ դքսուհու երկրորդ երեխան կկրի Քեմբրիջի արքայադուստր կոչումը  եւ պապից, հորից, եղբորից հետո կդառնա գահի 4-րդ հավակնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ