News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է The Art Newspaper-ի խմբագիր Գարեթ Հարիսի հոդվածը՝ հրապարակված Financial Times-ում։

Դամասկոսում ծնված գեղանկարիչ Հրայր Սարգսյանի խոսքով՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը միշտ իշխում էր ընտանեկան խոսակցություններում։

«Որքան հիշում եմ, ջարդերը ազդեցություն էին թողել ամեն ինչի վրա, ինչ մենք անում էինք»,- ասում է նա։

Սարգսյանի տատիկներն ու պապիկները տեղահանվել էին, եւ այդ մռայլ ու արյունոտ ժառանգությունն ընկած է նրա գործունեության հիմքում։ Հիմա ապրելով Լոնդոնում՝ նա հայկական սփյուռքի 18 նոր եւ կայացած նկարիչներից մեկն է, որի աշխատանքները այս տարի Վենետիկի բիենալեի ժամանակ ցուցադրվել են «Հայություն» ցուցահանդեսի ժամանակ։

Սարգսյանի՝ 2012թ. ստեղծագործած «Չբացահայտվածները» շարքը կենտրոնացած է Օսմանյան կայսրության օրոք հարկադիր իսլամ ընդունած հայերի սերունդների վրա։

Նրա խոսքով՝ անգամ այսօր, զգուշանալով իսլամական իշխանություններից, իրենց արմատները բացահայտած եւ նորից քրիստոնեություն ընդունած այդ սերունդները թաքցնում են իրենց վերստին ձեռքբերած հայությունը։

Հայաստանի մշակույթի նախարարությունը ազգությամբ հայ Շվեյցարիայի քաղաքացի Ադելին ֆոն Ֆյուրստենբերգ Ջուբերյանին խնդրել էր համակարգել ցուցահանդեսը։ Նա «Մշակույթ հանուն խաղաղության» ոչ կառավարական գործակալության  հիմնադիրն է։

Նրա խոսքով՝ աշխատանքի որակը իր հիմնական առաջնայնությունն է։ «Վերջին 100 տարիների ընթացքում, չնայած Մեծ Եղեռնին, հայկական մշակույթը ապրեց, եւ ծագումով հայ նկարիչները մնացին աշխարհի իսկական քաղաքացիներ»,- գրում է նա։

Բավական վիճելի քայլերից մեկը թուրքահայ ծագմամբ գեղանկարիչ Սարգիսի աշխատությունները հայկական բաժնում ընդգրկելն է։ Սարգիսը այս տարի բիենալեում միաժամանակ պաշտոնապես ներկայացնում է Թուրքիան։ Նա Թուրքիայի Արտգործնախարարության հովանու ներքո ներկայացնում է «Ռեսպիրո» իլյուստրացիան։

Թուրքիայի կառավարությունը ներկայացնող մամուլի ծառայությունում հրաժարվեցին մեկնաբանություններից։ Այսուհանդերձ Սարգիսը հայկական տաղավարում կներկայացնի 4 աշխատություն։  «Ինձ համար շատ կարեւոր է երկխոսությունը բաց թողնել։ Մենք երկու տաղավարները կապող օղակ ենք»,- ասել է Սարգիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ