News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 15-ի բախումների գործով Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը չի վերացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձերբակալված, այնուհետեւ ստորագրությամբ ազատ արձակված մեղադրյալի փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը:

Նա նշեց, որ չնայած հսկայական գործ կա անելու այդ գործով ապացույցներ ձեռք բերելու տեսանկյունից, բայց բացարձակապես ոչինչ չի արվում, քննչական մարմինները վերեւից հրահանգ են ստացել՝ սպասել համաներմանը: Հայկ Հարությունյանը նշեց նաեւ, որ թե դատախազությանը, թե քննչական կոմիտեին բողոքարկել են, որպեսզի Մնացական Ալեքսանյանից հանվի մեղադրանքը, սակայն իրենց հայտնել են, որ տարվում է քննություն եւ վերջնական իրավական գնահատական տալու համար դեռ ապացույցներ կան հետազոտելու: Փաստաբանի կարծիքով՝ պետական մարմնի նպատակն այն է, որ այդ հարցի շուրջ բողոքի ցույցեր չլինեն եւ վախի մթնոլորտ ստեղծվի:

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն էր: Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝  խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ