News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարարի զուսպ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում հուզել է Süddeutsche Zeitung թերթի ընթերցողներին, որոնք քննադատության են ենթարկել ցեղասպանությունների վերաբերյալ կառավարության նման անտարբեր դիրքորոշումը։ Süddeutsche Zeitung պարբերականը հրապարակել է խմբագրատուն ուղարկած նամակներից մի քանիսը։ NEWS.am-ը թարգմանաբար ձեզ է ներկայացնում այդ նամակները։

«Հոլոքոստի ժամանակ հրեաների դեմ գերմանացի նացիստների կատարած հանցագործությունները աննկարագրելի են։ Սակայն ինչու՞ պետք է մենք Հոլոսքոստի սարսափելի առանձնահատկության շուրջ  շարունակ խոսքերով պարեր պարենք։ Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանց Վալտեր Շտայնմայերը, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նվազեցնել Հոլոքոստի նշանակությունը։ Մի՞թե հնարավոր չէ խոսել հայերի, Կամբոջայի կամ Ռուանդայի ցեղասպանությունների մասին առանց դրանք Հոլոքոստի հետ համեմատելու։ Էթնիկ խմբերի վայրագ սպանությունները չեն կարող չափվել ըստ զոհերի քանակի։ Մեր քաղաքական բանասիրությունը չի կարողանում զերծ մնալ նման համեմատություններից»,- գրում է Պետեր Մայխերը Ցորնեդինգից։

«Մարդիկ, որոնք վիճաբանում են, թե պե՞տք է արդյոք հայերի սպանությունները ցեղասպանություն որակել, պետք է հիշեն հետեւյալը. ցեղասպանություն եզրը սահմանել է Լեհաստանի հրեա փաստաբան Ռաֆաել Լեմկինը, որն այդ ենթատեքստում ուսումնասիրել էր հենց  հայերի ճակատագիրը։ Ազգերի Լիգայում, իսկ ավելի ուշ ՄԱԿ-ում նա 1930-ական թթ. միջազգային իրավունքի դեմ գործած այդ հանցագործությունները արդեն ցեղասպանություն էր որակել։ 1948թ. ցեղասպանությունը դատապարտող ՄԱԿ Կոնվենցիայի հիմքում այդ ձեւակերպումն էր ընկած։

Լեմկինը սահմանեց ցեղասպանություն եզրը եւ թարգմանեց գերմաներեն (Völkermord)։ Դրանով նա հենց Հայոց ցեղասպանությունը նկատի ուներ»,- գրել է դոկտոր Հանս Միխայել Էմպելը Հայդելբերգից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
Ամենաշատ