News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Անդրեաս Բորգեասը, որը դիտորդական առաքելությամբ գտնվում է ԼՂՀ-ում։

Ըստ նրա՝ ամեն լեգիտիմ պետություն պետք է ստիպի իր ձայնը լսելի դարձնել եւ անի դա իր ինստիտուտների միջոցով։ «Իսկ Լեռնային Ղարաբաղը սեփական ինստիտուտները զարգացնելու եւ թափանցիկ ժողովրդավարական գործընթացին խթանելու մեծ ձգտում է դրսեւորել։

Այդ պատճառով ես կարծում եմ, որ դա շատ էական փորձ է ոչ միայն Ղարաբաղի բնակիչների համար, այլ նաեւ նրանց համար, ովքեր դրսից են հետեւում երկրի ներսում ընթացող գործընթացին»,- նշեց Անդրեաս Բորգեասը։ Նա նաեւ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունը բարգավաճում է։

 «Մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք, որ ամեն բան նորմալ է ընթանում եւ նշենք, որ ընտրությունները երկրի ինքնիշխանության արտահայտման վերջնական ուղին է»,- հավելեց Բորգեասը։

Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին՝ նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւի ընդունման կողմնակիցներից է։ «Քալիֆորնիան ընդունել է ԼՂՀ անկախությունն ու ինքնիշխանույթունը։ Հետեւաբար Ամերիկայի առանձին նահանգներ առաջ են շարժվում այս ուղղությամբ։  Մենք մեր ազգային առաջնորդներին խրախուսում ենք լուրջ վերաբերվել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացին։ Մենք գիտենք, որ կան դժվարություններ, սակայն մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչած երկրների քանակը ինչ-որ պահի կաճի։ Դա ընդամենը ժամանակի հարց է»,- եզրափակեց Անդրեաս Բորգեասը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ