News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հետախուզական ծառայությունը ամերիկյան հատուկ ծառայություններին ոչ միայն տվյալներ է տրամադրել եվրոպացի քաղաքական գործիչների եւ ընկերությունների մասին, այլ նաեւ օգտագործել է այդ տվյալները սեփական նպատակներով, գրում է Bild-ը։

Ավելի վաղ Suddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով գերմանական հետախուզության եւ Դաշնային կանցլերի քարտուղարության գերատեսչության ներքին հետաքննության նյութերը, գրել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը իբր թե օգտագործել է գերմանական հետախուզության տեխնիկական հնարավորությունները ֆրանսիացի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ արտգործնախարարին եւ նախագահի աշխատակազմին հետեւելու համար։

Bild-ի տեղեկություններով՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը ԱՄՆ ԱԱԳ խնդրանքով լրտեսել է եվրոպական ընկերություններին, նախարարություններին եւ գերատեսչություններին։ Այնուհետեւ այդ տվյալները զտվել են, որպեսզի գերմանացի քաղաքացիներին վերաբերող նյութերը առանձնացվեն, որից հետո տարիներ շարունակ հետախուզական ծառայությունը ուսումնասիրել է այդ նյութերը։

Պարբերականի տվյալներով՝ ի թիվս մյուս նյութերի, խոսքը վերաբերում է նաեւ թեժ կետերում՝ Աֆղանստանում եւ Պակիստանում հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ