News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ճիշտ ուղղությամբ են գնում եւ անում են այն, ինչ հարիր է ամեն մի անկախ պետությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնի նախագահ, իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Լեռնային Ղարաբաղում մարդիկ ընտրում են իշխանության մարմիններին, այսինքն՝ ինստիտուտներ են կառուցում, որը հատուկ է բոլոր պետություններին։ «Մենք այսօր այցելել ենք ե՛ւ խորհրդարանի խոսնակին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԼՂՀ նախագահին։ Այսինքն՝ օրենսդիր, գործադիր իշխանությունների բոլոր ճյուղերը, բոլոր այդ կառույցները, որոնք պետք է գոյություն ունենան, այսօր ստեղծվել են Լեռնային Ղարաբաղում։

Իսկ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը այդ մարմին ինստիտուտներին լեգիտիմությունը են տալիս։ Ուստի մենք մեծ հույսեր ունենք, որ ընտրությունները լավ կանցնեն, եւ եթե մենք նրանց ժողովրդավար ճանաչենք, դա իմ խոսքերի հաստատումը կլինի»,- ասել է Ալեքսանդր Ցինկերը։

Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, նա ընդգծեց, որ այսօր այդ գործընթացը բավական բարդ է, եւ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների ճանապարհով։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է միայն օգնել, սակայն փոխզիջման համար երկու կողմ է անհրաժեշտ։ Ես հուսով եմ, որ երկրորդ կողմը՝ Ադրբեջանը, նույնպես կհասկանա, որ փոխզիջումը կարող է դառնալ այդ խնդրի լուծումը, եւ այդ ժամանակ գործընթացը կշարժվի մեռյալ կետից։

Ողջ միջազգային հանրությունը կտեսնի, որ գործընթացը սկսել է շարժվել այդ ուղղությամբ, այդ ժամանակ էլ ճանաչման հարցը իր լուծումը կստանա մոտ ժամանակներում»,- եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ