News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի, Թուրքմենիայի, Թուրքիայի եւ Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի միջեւ մայիսի 1-ին Աշխաբադում կայացել են Պակիստանից Եվրոպա գազ մատակարարելու հարցի շուրջ քառակողմ բանակցությունները։ Հանդիպման արդյունքում ընդունվել է Հռչակագիր։

Բանակցությունների ժամանակ քննարկվել է Մերձկասպյան տարածաշրջանից համաշխարհային շուկա էներգակիրներ արտահանելու երթուղու դիվերսիֆիկացիայի հարցը։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվի Կասպից ծովից Եվրոպա գազ մատակարարելու հարցերի փաթեթը, որոնց թվում՝ համագործակցության այս ուղղության զարգացմանը նպաստող ընկերության ստեղծման հարցը։

Որպեսզի Եվրամիության համար հասանելի դառնա Կասպից ծովի տարածաշրջանի բնական գազը, անհրաժեշտ է ծովի հատակով կառուցել Տրանսկասպիական գազատարը, որը կմիացնի Ադրբեջանն ու Թուրքմենստանը։ Այդ երկրների իշխանությունները ենթադրում են, որ գազատարի շինարարության համար բավական է նշած պետությունների թույլտվությունը, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։ Դրան դեմ են Ռուսաստանն ու Իրանը, որոնք կարծում են, որ նախագիծը պետք է իրականացվի միայն 5 Մերձկասպյան պետությունների համաձայնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ