News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմ» ընկերության՝ ուկրաինական «Նավթոգազ»-ին ներկայացրած հավակնությունների գինը շատ ավելի բարձր է, քան այն պահանջները, որոնք Ուկրաինան ներկայացնում է Ռուսաստանին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

Նա այսպիսով մեկնաբանել է Արսենի Յացենյուկի հայտարարությունը։ Ուկրաինացի վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նավթոգազ»-ը Ստոկհոլմի արբիտրաժային դատարան է ներկայացրել նոր հայցապահանջներ՝ «Գազպրոմ»-ին ներկայացրած հավակնությունների գինը մեծացնելով մինչեւ 16 մլրդ դոլարի։

«Նավթոգազ»-ը «Գազպրոմ»-ին դատի է տվել վնասների փոխհատուցման պահանջով։ 

Ռուսական եւ ուկրաինական կողմերի պատասխան հայցերը Ստոկհոլմի արբիտրաժում են անցյալ տարվա ամռանից։ «Գազպրոմ»-ը պահանջում է մարել պարտքերը, իսկ «Նավթոգազ»-ը իր հերթին պահանջում է հետին թվով վերանայել գազի գինը եւ «Գազպրոմ»-ից պահանջում է 2011թ. մայիսի հավելավճարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ