News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, սենատոր Քրիս Սմիթը կոչ է արել ԵԱՀԿ բոլոր երկրներին, հատկապես Թուրքիային, Ադրբեջանին եւ Ուզբեկստանին, ազատ արձակել բանտերում գտնվող լրագրողներին։ Այդ մասին ասվում է Սմիթի հայտարարությունում, որն արվել է մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին։

Նրա խոսքով, ԵԱՀԿ անդամ մի շարք երկրներում կառավարություններն օգտագործում են առավելագույն մշակված մարտավարություն՝ լրագրողներին ահաբեկելու եւ խոչընդոտելու համար, բացի այդ, քաղաքական ենթատեքստով կալանավորումներ են կատարվում։ «Նման վարքը անթույլատրելի է այն երկրների համար, որոնք հավատարիմ են Հելսինկյան եզրափակիչ ակտում արտացոլված հիմնարար ազատություններին եւ մարդու իրավունքներին։ Ուստի ես կոչ եմ անում ԵԱՀԿ բոլոր անդամներին, հատկապես Թուրքիային, Ադրբեջանին եւ Ուզբեկստանին, ազատ արձակել բանտերում գտնվող լրագրողներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաեւ, որ մայիսի 5-ին Քրիս ՍՄիթը պատրաստվում է Կոնգրեսում ներկայացնել Մամուլի ազատության պաշտպանության 2015թ. ակտը։ Այն կոչ է անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ մտցնել մամուլի ազատությունը ոտնահարող պաշտոնյաների դեմ, ԱՄՆ-ում սահմանափակել այն եկրների գործունեությունը, որտեղ խախտվել են ամերիկյան լրագրողների իրավունքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ