News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դքսուհի Քեյթին եւ Վիլյամին դուստր ունենալու կապակցությամբ շնորհավորել են թագավորական ռազմածովային ուժերի զինծառայողները։ Նրանք այդ մասին հայտնել են Twitter-ում եւ իրենց գրառմանը իլյուստրացիոն լուսանկար կցել։

Զինվորականները տախտակամածի վրա շարք են կանգնել այնպես, որ կազմել են sister (քույր) բառը։ Շնորհավորանքն ուղարկել են Քենսինգթոնյան պալատ, գրում է «ԱիՖ»-ը։

Նշենք, որ Քեմբրիջի դքսուհին այսօր աղջիկ է լույս աշխարհ բերել։ Երեխան կշռում է 3.7 կգ։ Արքայազն Վիլյամը ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ