News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Սուրբ Մարիամ կլինիկայի մասնավոր հատվածում գտնվող հիվանդասենյակը, որը հատկացվել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, արժե 6,570 ֆունտ մոտ 10 հազար դոլար) օրական։

Ինչպես հաղորդում է Western daily press-ը, Ուիլյանի կնոջը, որը երկրորդ անգամ է ծննդաբերում այդ հիվանդանոցում, 10-տոկոսանոց զեղչ է արվել։

Երկսենյականոց սենյակում կա Wi-Fi, արբանյակային հեռուստատեսություն, ռադիո, չհրկիզվող պահարան, հեռախոս եւ սառնարան։ Ուտելիքը պատրաստվում է թարմ եւ տրվում օրվա որոշակի ժամերի, սակայն հիվանդները կարող են օրվա ընթացքում թեյ կամ սուրճ խմել։ Հյուրերին առաջարկվում է գինի կամ շամպայն՝ նշելու նորածնի ծնունդը։

Նշվում է, որ երկու տարի առաջ, երբ ծնվում էր արքայազն Ջորջը, գներն ավելի պակաս էին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ