News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Virgin Atlantic ավիաընկերության Boeing-747 ինքնաթիռը, որը մեկնում էր Օրլանդո, ստիպված է եղել վերադառնալ Մանչեսթրի օդանավակայան եւ վայրէջք կատարել՝ օդում ծագած արտակարգ իրավիճակի պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից քիչ անց։ Առայժմ չպզարված հանգամանքներում ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը։ Արդյունքում, անձնակազմը որոշում է կայացրել մասամբ ծովը թափել վառելիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Boeing-ը գտնվում էր 5,7 կմ բարձրության վրա։ Ինքնաթիռը իջել է եւս 3 կմ, ապա կարողացել է բարձրություն հավաքել։

Ի վերջո, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մանչեսթրում։ Ներկայումս, օդանավակայանի տեխնիկական անձնակազմը պարզում է անսարքության պատճառը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ