News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 11-ամյա բնակչուհի, բնածին սկոլիոզով տառապող Անահիտ Ազիզյանին շտապ բուժում է անհրաժեշտ արտերկրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց աղջկա մայրը՝ Վեներա Աղեկյանը:

Անահիտի մոր խոսքով՝ երեխայի մոտ առկա է վերին կրծքային հատվածի դեֆորմացիա, ուսագոտիների ասիմետրիա. ձախ ուսագոտին 42 % կորությամբ ցածր է աջից:

«Հիվանդության մասին իմացել ենք երբ 7 տարեկանում, Անահիտի մարմնի վրա այտուց նկատեցինք, դիմեցինք բժիշկի: Էս 5 տարվա մեջ ահագին գումար ենք ծախսել, թերապիաների ենք տարել տարբեր կլինիկաներում, բայց արդյունք չենք տեսել»,- ասաց Վեներա Աղեկյանը։

Անահիտի ծնողները պատմեցին, որ  2013թ. երեխային տարել են Մոսկվա, որտեղ նա 1 ամիս բուժում է ստացել, ինչից հետո աղջկա վիճակը փոքր-ինչ փոխվել է` կորությունը նվազել է մինչեւ 40 տոկոս։ Բուժումը ժամանակավորապես ընդհատվել է, ընտանիքը վերադարձել է Հայաստան, սակայն այժմ չի կարողանում կրկին Մոսկվա մեկնել բուժումը շարունակելու, քանի որ հորը թույլ չեն տալիս Ռուսաստան մեկնել։

 «Ամուսնուս դեպորտ են արել, իսկ էրեխու վիճակը վատանում ա: Հասունության շրջանում է գտնվում աղջիկս, ու ամեն մի բան ազդում է նրա առողջության վրա. և իրեն վատ է զգում շրջապատում, և արդեն նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ են առաջանում, նա շատ ագրեսիվ է դառնում։ Նրա ապրումները մեզ բոլորիս համար ուղղակի մեծ ցավ է դարձել»,- նշեց Վեներան:

Երեխայի բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի կլինիկաներից մեկին, որտեղ Անահիտը կարող է բուժվել նույնիսկ առանց վիրաբուժական միջամտության, սակայն բուժման համար անհրաժեշտ է 50 000 եվրո, որի հնարավորությունն այսօր Անահիտի ընտանիքը չունի:

Գերմանիայում բուժումն իրականացնելու նպատակով «ՎՏԲ Հայաստան» բանկում բացվել են հաշվեհամարներ՝

ՀՀ դրամ-16025003118602

ՌԴ ռուբլի-16025003118605

ԱՄՆ դոլար-16025003118603

Եվրո-16025003118604

Հաշվետեր` Ազիզյան Արթուր

Տպել
Ամենաշատ