News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների՝ ԵՄ-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին, Էլենի Թեոխարուսին եւ Թիբոր Ժանիին, ովքեր ԼՂՀ են ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վարչապետը ողջունել է նրանց այցը՝ այն համարելով մարդասիրական արժեքների վրա հենված որոշման արդյունք: Անդրադառնալով մայիսի 3-ին նախատեսված ընտրությունների նշանակությանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն կազմակերպվում է արցախցիների համար, քանի որ Արցախի քաղաքացիներն են գնահատում իշխանությունների աշխատանքը:

Եվրախորհրդարանի պատգամավորները կիսվել են Արցախի ժողովրդավարության ձեռքբերումների վերաբերյալ իրենց տպավորություններով՝ համոզմունք հայտնելով, որ ազատության ձգտող պետությունն անընդհատ կբարելավի իր ցուցանիշներն այդ ճանապարհին: Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր՝ կարեւորելով եվրոպական կառույցի եւ Արցախի միջեւ ձեւավորված համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը եւ ԵՄ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ