News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մայիսի 2-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածում՝ Աշտարակի նախկին ԱՏՁ-ի մոտակայքում, խնջույքի ժամանակ կորել է Խ. Ս.-ը (ծնվ. 1955թ.):

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Փրկարարաները եւ ոստիկանները Աշտարակի ձորում (մոտ 50 մ) հայտնաբերել են Խ.Ս.-ին (ծնվ. 1955թ.)` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Փրկարարները պատգարակով Խ.Ս.-ին դուրս են բերել ձորից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Սողոմոնյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տպել
Ամենաշատ