News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը տպավորված է Արցախում տեղի ունեցող ժողովրդավարության գործընթացով: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը, որն Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար:

«Երկրորդ անգամն է, որ այստեղ եմ, շատ մարդկանց եմ հանդիպել, տպավորված եմ ժողովրդավարական գործընթացով: Ընտրությունները շատ լավ են անցնում, բայց ԼՂՀ միջազգային ճանաչումը միայն ընտրություններով չէ պայմանավորված: Լեռնային Ղարաբաղը չի կարող միայնակ հասնել միջազգային ճանաչման, պետք բազմաթիվ  բանակցություններ ընթանան այլ՝ հատկապես հարեւան երկրների հետ: Դա դժվար հարց է, սակայն անհրաժեշտ»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ հետեւում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպերին, տեղյակ է նաեւ ուղղաթիռի կործանման դեպքից. «Սահմանային միջադեպերը բացասական եմ գնահատում, կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք մեր աջակցությունը ցուցաբերել»:

Ալբերտ Վայլերը նշեց նաեւ, որ մայիսի 20-ին  հայ-գերմանական ֆորում կկայանա, որի ընթացքում այլ հարցերի հետ կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: 

Նշենք, որ այսօր անցկացվող՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ