News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռուսական զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 CT 411 (վարորդ՝ 38-ամյա Լիլիա Ս.) եւ «Օպել» մակնիշի 29 TU 664 պետհամարանիշերով (վարորդ՝ 26-ամյա Տիգրան Ա.) ավտոմեքենաները: Վերջինիս ուղեւորը՝ 26-ամյա Ս. Ա.-ն, եւ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Տ. եւ Ս. Ա.-ների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լիլիա Ս.-ինը՝ միջին ծանրության: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ