News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ հետ քվեարկել է երկրի խորհրդարանական ընտրություններում թիվ 3/3 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ թեեւ աշխարհը կրկին չի ճանաչում ԼՂՀ հերթական ընտրությունները, դա հիասթափության կամ մեր ընտրած ուղուց նահանջի առիթ չպետք է լինի։ (ֆոտոռեպորտաժ)

«Այս տարիներին մենք բազմիցս նշել ենք, որ վստահությունը, վճռականությունը միշտ ուղեկցել են մեզ եւ ուղեկցելու են։ Դա միշտ օգնել է մեզ հաղթահարել շատ դժվարություններ եւ հասնել հաջողությունների։ Այս խորհրդարանական ընտրությունները նույնպես կնպաստեն երկրի ու ժողովրդի բարօրությանը»,-ասել է Բակո Սահակյանը։

ԼՂՀ նախագահի խոսքով ներկա խորհրդարանական ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանց արդյունքում կձեւավորվի օրենսդիր մարմինը՝ համաձայն մշտական խորհրդարանի պահանջների։ Նա նաեւ հավելել է, որ նախընտրական ժամանակաշրջանը գոհացուցիչ է գնահատում։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Նշենք, որ ընտրական տեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 20.00-ին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ