News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես քվեարկել եմ երկրի զարգացման համար, իսկ ներկա խորհրդարանական ընտրությունները վկայում են, որ Արցախը կայացել է որպես պետություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նա քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում։ (ֆոտոռեպորտաժ)

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ակնկալում ենք տեսնել հանրապետության առաջիկա առաջընթացը։ Ես քվեարկել եմ հանուն ։ՂՀ ապագայի»,-ասել է վարչապետը։ Նրա խոսքով լավ կլիներ, եթե միջազգային կառույցները գնահատեին Արցախում հերթական ընտրությունների անցկացման փաստը, սակայն իրականում ընտրությունները երկրում անցկացվում են հանուն արցախցիների եւ երկրի ժողովրդավարական զարգացման, ինչը ժողովրդի համար ավելի կարեւոր է, քան միջազգային գնահատականը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ