News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Կնուրուվե քաղաքում մոտ 200 ֆուտբոլի երկրպագուներ հարձակվել են ոստիկանների վրա այն բանից հետո, երբ իրավապահները գնդակահարել են երկրպագուներից մեկին։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին, «Կոնկորդիա» եւ «Ռուհ» թիմերի խաղի ժամանակ։

Հանդիպման ժամանակ ֆանատներն սկսել են ճայթռուկներ նետել խաղադաշտ, իսկ երբ մրցավարը դադարեցրել է խաղը, հարձակվել են վերջինիս վրա։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, մասնավորապես, ռետինո գնդակներով կրակ բացել խուլիգանների վրա։

Ֆանատներից մեկը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 200 հոգուց կազմված խումբը ծեծկռտուք է սարքել հիվանդանոցը հսկող ոստիկանների հետ։

14 ոստիկաններ վիրավորվել են, ձերբակալվել է ագրեսիվ հաձակվողներից 6-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ