News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանության սերժանտ Մարկ Բերնսը ֆետիշիստների կայքում 20 ֆունտով գործածված սթրինգ է պատվիրել՝ ոստիկանության բաժանմունք առաքմամբ: Նա այդ հասցեն է նշել՝ գնումը կնոջից թաքցնելու համար:

Աղջիկը, ումից նա փորձել է գնել ներքնազգեստը, պատմել է, որ ոստիկանն իրենից փորձել է գնել իր հագած վարդագույն սթրինգը եւ իր մասնակցությամբ տեսանյութ:

«Ես դրանով զբաղվում էի, քանի որ կորցրել էի աշխատանքս եւ ցանկանում էի մի քիչ գումար վաստակել»,- պարզաբանել է աղջիկը, որին զարմացրել է ոստիկանի խնդրանքը:

Ըստ Lenta-ի, Բերնսը հետաքննել է քրեական գործեր, մասնավորապես, Լանքաշիր կոմսությունում սեռական բռնության մի քանի դեպքեր:

Mirror-ի փոխանցմամբ, քանի դեռ հետաքննություն է ընթանում, Բերնսին ազատել են ծառայողական պարտականությունները կատարելուց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ