News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված արտերկրում Արցախի  միակ ընտրատեղամասի ցուցակներում ընդգրկված են 500 ընտրողներ, որոնցից շուրջ 250-ն արդեն քվեարկել են: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյան՝ ավելացնելով, որ ցուցակագրված են հիմնականում Երեւանում սովորող ուսանողներ եւ կուրստանտներ:

 «500 հոգին վերջնական թիվը չէ, որովհետեւ հնարավոր են նաեւ գործուղման եւ բուժման նպատակով վերջին օրերս Երեւան ժամանած մարդիկ լինեն, որոնք կարող են եւս քվեարկել՝ ընդգրկվելով լրացուցիչ ընտրացուցակում: Հիմնականում քվեարկում են Երեւանի տարբեր բուհերում սովորող ուսանողներ եւ ռազմական ինստիտուտների կուրսանտներ:

Կառլեն Ավետիսյանը նշեց, որ այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում են նախորդներից, քանի որ շատ մեծ է երիտասարդների ակտիվությունը: 

«Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամները բոլորը ուսանողական տարիքի երիտասարդներ են: Այս տարի մեզ համար շատ հեշտ էր ցուցակները կազմել, քանի որ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործիչների նկատմամբ հակումներից եւ կողմնորոշումներից՝ երիտասարդները օգնեցին մեզ, որ հեշտությամբ կազմենք Երեւանում սովորող ուսանողների ցուցակները»,-ասաց Կառլեն Ավետիսյանը:

 ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ընտրությունների նախապատրաստական փուլում իրենց ընտրական տեղամաս են այցել դիտորդներ՝ ԱՄՆ-ից եւ Գերմանիայից, սակայն ընտրությունների փուլում դիտորդներ չկան, քանի որ նրանց ներկայությունն Արցախում ավելի կարեւոր է:

Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների երեւանյան ընտրատեղամասում քվեարկությունն ընթանում է միայն համամասնական կարգով: Քվեարկությունը մեկնարկել է 8:00-ին, եւ կավարտվի երեկոյան 20:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ