News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես հույս ունեմ, որ ժամանակի հետ Ղարաբաղն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա, եւ մեր ընտրությունները օրինակ կծառայեն մյուսների համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։ (ֆոտոռեպորտաժ)

«Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ անցնե՞լ խորհրդարանական կառավարման համակարգի, թե՞ նախընտրությունը տալ նախագահական համակարգին։ Հիմա Հայաստանում նման գործընթացներ են ընթանում, եւ բնական է, որ Արցախում եւս այդ գաղափարը շրջանառվում է։ Սակայն պետք չէ շտապել, պետք է սպասել Հայաստանում սպասվող արդյունքներին։ Այդուհանդերձ, ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե Ղուկասյանը կամ Պետրոսյանը»,-հայտարարել է նախկին նախագահը։

Ղուկասյանի գնահատմամբ, ԼՂՀ-ում նախընտրական քարոզարշավն անցել է առանց բացասական միջադեպերի։ «Եթե ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ չճանաչեր ԼՂՀ ընտրությունները, ես երեւի կզարմանայի եւ կարձագանքեի դրան, բայց քանի որ դա նրանց մոտ ավանդույթ է, ապա կարող եմ ասել, որ նրանց հայտարարություններից ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները չեն դարձել ավելի քիչ ժողովրդավարական ու կարեւոր երկրի ու տարածաշրջանի համար»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ