News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ հետընտրական սրացումներ չեն լինում: Այս մասին այսօր՝ մայիսի 3ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը՝ ավելացնելով, որ միջազգային որոշ դիտորդների նկատել են, որ չնայած մեծ մրցակցությանը՝ ԼՂՀ-ում ընտրությունները համեմատաբար խաղաղ պայմաններում են անցնում:  

«Սրացումներ չեն լինում, որովհետեւ գործընթացի բոլոր մասնակիցներն ընդունում են ընտրությունների արդարացիությունը եւ հիմնականում ճանաչում են դրա արդյունքները: Ինձ հաճելի է, որ դիտորդների մեջ կան այնպիսինները, որոնք խոստովանում են, որ այստեղ են՝ ծանոթանալու Արցախի փորձին, թե ինչպես է ստացվում, որ այդպիսի մրցակցության պայմաններում՝ հատկապես այժմ , երբ կան արդեն 4 ընդդիմադիր կուսակցություններ, ընտրությունները անցնում են համեմատաբար հանգիստ, խաղաղ, փոխըմբռնման մթնոլորտում, եւ արդյունքները ճանաչելի են լինում բոլորի համար, իսկ հետընտրական սրացումներ, ապստամբություններ, հեղափոխություններ չեն լինում: Դա շատ կարեւոր է,  բայց մենք դեռ շատ զարգացման տեղ ունենք:»,-ասաց Կառլեն Ավետիսյանը նշելով, որ ամեն մի ընտրություն նոր կատարելագործում եւ նոր խնդիրներ է նախանշում, որոնք հետագայում պետք է հարթվեն: 

ԱՄՆ-ի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես ԼՂՀ-ի ապագա կարգավիճակը կանխորոշող հանգամանք, Կառլեն Ավետիսյանի խոսքով, դրական եւ շահեկան հայտարարություն է: 

«ԱՄՆ-ն շատ դրական ու շահեկան հայտարարություն է արել: Ընդհանրապես, դիվանագիտական հայտարարությունները պետք է տողատակերով նայել, բայց այստեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ նույնիսկ տողատակերը կարդալ պետք չէ: Այսինքն՝ ԱՄՆ-ն ոչ թե չի ընդունում այս ընտրությունների արդյունքները, այլ որ այս ընտրությունները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Կարծում եմ՝ մենք ճիշտ գործընթացի մեջ ենք, եւ մենք էլ ենք գտնում, որ ընտրությունները չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը, բայց, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ դա այն ճանապարհն է, որ մեզ ավելի է մոտեցնում մեր վերջնական նպատակին:

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը դրական գնահատեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Փարիզում կատարված հայտարարությունը, որից, ըստ նրա,  հետեւում է, որ նրանք դե ֆակտո ընդունում են այս ընտրությունների արդարացիությունը եւ արդյունքները, քանի որ հետագայում հանդիպելու են ընտրված նոր ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ