News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մայիսի 3-ին ավելի քան 4 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող Օհասավարա կղզիներից ոչ հեռու: Արդյունքում 50 սմ բարձրությամբ ալիքները հասել են Հատիձյո կղզու ափերին:

4.8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելյան ափերին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից դեպի արեւելք:

Ցնցումները զգացվել են Միյագի, Ֆուկուսիմա, Իվատե պրեֆեկտուրաներում: Որոշ ցնցումներ են գրանցվել նաեւ Տոկիոյում:

Իսկ 4.4 մագնիտուդով երրորդ երկրաշարժը գրանցվել է ճապոնական Իբարակի պրեֆեկտուրայում: Էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու արեւելքում: Ցնցումները զգացել են 11 պրեֆեկտուրաների, այդ թվում՝ Տոկիոյի բնակիչները: Ցունամիի վտանգ չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ